110/35/10ԿՎ <<ՍՏԵՓԱՆԱՎԱՆ>> ԵՎ <<ՏԱՇԻՐ>> ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՍՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ 111 ԿՎ <<ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 2>> ՕԴԱՅԻՆ ԳԾՈՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
(1-ԻՆ ՓՈՒԼ)
Գյուլագարակի համայնքապետարանը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց` 11/35/10Կվ <<Ստեփանավան>> և <<Տաշիր>> ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 111 Կվ <<Ստեփանավան 2>> օդային գծով նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ կազմակերպվող հանրային լսմանը:
1.Հանրային լսումը տեղի կունենա Գյուլագարակի համայնքապետարանում, հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գ. Գյուլագարակ, 1-ին փողոց, շենք 2
2.Հանրային լսումը կկայանա ս.թ. հուլիսի 16-ին ժամը 16 :00-ին:
3.Հանրային լսումանը հրավիրվում են.
1) Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք,
4.Շահագրգիռ անձինք կարող են քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2025թ. հուլիսի 15-ը ժամը 15:00-ն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները ուղարկելով gyulagarakhamaynq@gmail.com էլեկտրոնային հասցեին, Գյուլագարակ համայնքի gyulagarak.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Գյուլագարակի համայնքապետարան: