ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Գյուլագարակ)
www.gyulagarak.am
-
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Գյուլագարակ համայնք՝ ՀայաստանիՀանրապետությանԼոռումարզում:
Տնային տնտեսությունների թիվը` 2673։ Ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար:
Գյուլագարակ համայնքը հարուստ է պատմամշակութային վայրերով, որոնք լավ նախադրյալ են տուրիզմի զարգացման համար:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ: Համայնքում հիմք է դրվում նաև ոչ ավանդական մշակաբույսերի ներդումը և զարգացումը:
Համայնքն ունի 7 միջնակարգ դպրոց, 6 մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց, գործող 3 գրադարան, առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Համայնքն աչքի է ընկնում իր բարենպաստ աշխարհագրական դիրքով, պատմամշակութային հուշակոթողների հարուստ ժառանգությունն ու մշակութային հարուստ ավանդույթներով,զ բոսաշրջային կենտրոններով , հեռախոսակապի, ինտերնետ կապի և հեռուստատեսության առկայությամբ
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
782
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-15(-17)
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+26(+28)
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.) Կուրթան- 8 կմ
2.)Վարդաբլուր-5 կմ
3.) Հոբարձի -5 կմ 4. Գարգառ – 4 կմ 5. Պուշկինո – 6 կմ 6. Ամրակից – 6 կմ
gyulagarak.lori@mta.gov.am
1914-Կուրթան
1910-Գյուլագարակ
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1․Ներհամայնքային անմխիթար ճանապարհներ
2․Մշակույթի տների վերանորոգում
3․Խաղահրապարակների կառուցում /բարեկարգում
4․Ոռոգման ցանցի կառուցում և անցկացում
5․Լուսավորություն և գազաֆիկացում
7․Հեռագնա արոտավայրերի ճանապարհների անցկացում
8․Տուրիզմի զարգացում
Գարգառը խոշորացված Գյուլագարակ համայնքի բնակավայրերից մեկն է (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ), գյուղ Լոռու մարզում։ հիմնադրվել է 1790-ական թվականներին։ Գարգառի ժողովրդի մեծ մասը 1915 թ. ջարդերի ժամանակ գաղթել է Արևմտյան Հայաստանից, հատկապես Մշո դաշտից։
Գարգառի պատմության առավել նշանակալից էջերից մի քանիսը գրվել են 19-րդ դարի սկզբին։ Երբ 1801 թ. հատուկ հրովարտակով Լոռին ազատագրվեց պարսկական լծից ու միացավ ցարական Ռուսաստանին, շատ ընտանիքներ, թողնելով իրենց բնակավայրերը, եկան ազատագրված Լոռվա գյուղերը՝ դառնալով նրանց մշտական բնակիչները։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է, իսկ մարզկենտրոնից՝ 26 կմ։
Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։
Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը:
Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով ։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։
Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։
Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։
Վարդաբլուրը Գյուլագարակ համայնքի գյուղերից է,ունի 1420 բնակիչ,433 տնտեսություն:Գտնվում է Գարգառ գետի երկու ափերի ընդարձակ հարթություններում ՝ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա:Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 31 կմ,իսկ Վանաձոր-Ստեփանավան ավտոմայրուղուց 4կմ: Վարդաբլուրի տեղում եղել է հին գյուղատեղի,որի մասին վկայում են գերեզմանաքարերի և շինությունների մնացորդները: Իսկ ներկայիս գյուղը ձևավորվել է 18-րդ դարի կեսերին,Մուշից և Սասունից գաղթածների շնորհիվ:Գյուղի առաջացմանը նպաստող գործոններ են եղել լավագույն սևահողերով ընդարձակ հարթ տարածքները,կլիմայական բարենպաստ պայմանները,ջրով ապահովվածությունը,որոնց շնորհին գաղթական մի քանի ընտանիքներ՝ հատկաես Ջանջուղազյանները,Վարդանյանները և Չիլինգարյանները, այդտեղ հող մշակելով,լավ բերք են ստացել և այդպիսով հիմնավորվել ու հիմք դրել գյուղին:Գյուղի անվան ծագումը կապվում է վարդազգիների առատության հետ: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է,ապա անասնաբուծությունը: Հիմնականում մշակվում է կարտոֆիլ (200ց/հա)և ցորեն 25ց/հա:Համայնքն ապահովված է ինչպես վարելահողերով և խոտհարքով, այնպես էլ գյուղտեխնիկայով:Գյուղում ստեղծված է սերմնաբուծությամբ զբաղվող<<Սերմնաբույծ>>ՍՊԸ-ն և կանանց կոպերատիվը, որն զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի մշակությամբ՝ բրոկոլի, կաղամբի տեսակների, արտիշոկ, պատիսոն, սպիտակ սմբուկ և այլն: Վարդաբլուրի տարածքում պահպանված են մի շարք մեծ ու փոքր ճարտարապետական կոթողներ,որոնց մի մասն ավերված է:Հայտնի է 6-րդ դարի կառույց Ջգրաշենի եկեղեցին, Զաքարյանների օրոք հիմնված ամրոցը 10-11-րդ դարեր. Սուրբ Սարգիս լեռան վրա լավ պահպանված Աշոտ Երկաթի բերդը, գերեզմանատներ ու խաչքարեր 11-19-րդ դարեր,երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթող: Գյուղի հոգևոր կյանքում մեծ է Սբ.Աստվածածին եկեղեցու 1876թ.դերը: Գյուղում ստեղծված են արհեստական լճակների համակարգ,ուր ամռանն այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝հիանալու գյուղի չնաշխարհիկ բնությամբ: Վարդաբլուրում ծնվել են հայազգի նշանավոր շատ մարդիկ՝ աշխարհահռչակ քիմիկ-կենսաբան Հարություն Աբելյանը, ժող.դերասանուհի Արուս Ասրյանը, գրող Անահիտ Սահինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը:
Խոշորացված Գյուլագարակ համայնքի կազմի մեջ է մտնում Կուրթան բնակավայրը։ Բնակչությունը ՝ 2252, տնային տնտեսությունների թիվ 461։ Բնակավայրը գտնվում է վարչական կենտրոն Գյուլագարակից 9 կմ հարավ- արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 36 կմ է։ Հիմնադրվել է 1730-1740-ական թվականներին։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, մատուռներ, կամուրջներ, Հնևանք վանական համալիրը 10-14-րդ դդ։ Բնակավայրում գտնվում է թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 981-1350 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Դաշտավարության առումով համայնքի ամենաակտիվ բնակավայրն է։ Ունի միջնակարգ դպրոց,կառուցված 1985-ին, մշակույթի տուն, գրադարան, թանգարան, առողջության առաջնային պահպանման կենտրոն։ Բնակավայրի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու ջրի ներքին ցանցի հարցը, կոյուղու վերանորոգումը, ոռոգման համակարգի վերանորոգումը, բնակավայրի ներքին ճանապարհների վերանորոգումը։
Facebook
Location on Google Maps
YouTube