30.01.23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հունվարի 31-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա Գյուլագարակ համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.1.Գյուլագարակ համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:2․ Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։3․Գյուլագարակ համայնքի մանկապարտեզների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին4․ «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Արվեստի դպրոց ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։5․2023թ․ տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին6․Գյուլագարակ համայնքի 2023թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին ...
Մանրամասն |
|
28.01.23
ՀՈՒՆՎԱՐԻ 28֊Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է
|
Այսօր անկախ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 31֊րդ տարեդարձն է։ Երեսունմեկ վայրիվերումներով լի տարիներ, որոնց ընթացքում արժևորվեց զինված ուժերի անփոխարինելի դերը՝ երկրի անվտանգության և պետականության պահպանման կարևորագույն գործում։Մեր առջև պատերազմների բովում թրծված երիտասարդ բանակն է, որը գոյության՝ մեր կռվում մշտապես պատվով է կատարել իր առաքելությունը՝ անկախ պատերազմի ելքից։ Ահա թե ինչու՝ բանակը հայի համար եղել ու մնում է ազգային արժանապատվության և կարող ուժի մարմնացում։Բանակի հոբելյանը տոնելիս՝ եկեք գլուխ խոնարհենք հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված խիզախ հերոսների հիշատակի առաջ։Հավերժ փա՛ռք նրանց։Համբերություն ու հավատ մաղթենք որդեկորույս ծնողներին։Եվս մեկ անգամ մեծարենք մեր սահմաններն ...
Մանրամասն |
|
27.01.23
ՀՈԲԱՐՁԻ. ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՆԻՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ
|
Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրում համայնքապետարանի միջոցներով իրականացվում է մանկապարտեզի տանիքի հիմնանորոգում: Նորոգման ավարտը նախատեսված է մինչև ձմեռային արձակուրդի վերջը: Արդյունքում հնարավորություն կստեղծվի՝ կրթել երեխաներին հարմարավետ և բարեկարգ պայմաններում:
|
|
26.01.23
ԶՈՐԱԿՈՉ 2023
|
Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանն այսօր անձամբ ճանապարհեց Գյուլագարակ համայնքից՝ ՀՀ զինված ուժեր ծառայության մեկնող նորակոչիկին: Զինծառայության մեկնող տղաներին պատվով ճանապարհելն արդեն ավանդույթ է դարձել: Խաղաղ օրեր և բարի վերադարձ մեր զինվորներին:
|
|
24.01.23
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԳԱՐԳԱՌՈՒՄ
|
Գյուլագարակ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Գարգառ բնակավայրի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տարածքում իրականացվեցին դաշտամիջյան ճանապարհների հարթեցման և ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքներ:
|
|
20.01.23
ՄԱՀԱԶԴ
|
Մեծ ցավով և սրտի կսկիծով տեղեկացանք, որ Հունվարի 19-ին՝ ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից է Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի բնակիչ՝ 19-ամյա Ռոստոմ Արտակի Ասրյանը: Ռոստոմ Ասրյանն ընտանիքի առաջնեկն էր, ուներ քույրեր և եղբայր: Սովորում էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում: Գյուլագարակ համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակազմն իրենց զորակցությունն են հայտնում զինծառայողի ընտանիքին և ցավակցում զոհված բոլոր զինվորների հարազատներին:
|
|
19.01.23
ԶՈՐԱԿՈՉ 2023
|
Այսօր մեկնարկեց 2023 թվականի ձմեռային զորակոչը: Գյուլագարակ խոշորացված համայնքի այս տարվա առաջին նորակոչիկները մեկնեցին պարտադիր զինվորական ծառայության: Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ,հարազատներ և ընկերներ: Հնչեցին բարեմաղթանքներ ու հորդորներ, տղաներին մաղթեցին անվտանգ ծառայություն և բարի վերադարձ: Համայնքի ղեկավարի և զինկոմիսարիատի կողմից նորակոչիկներին հանձնվեցին հիգիենիկ պարագաների փաթեթներ և հուշանվերներ:
|
|
19.01.23
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ
|
Հունվարի 17-ին Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը համայնքապետարանում հյուրընկալեց 2023 թվականի ձմեռային զորակոչի մասնակից 5 նորակոչիկների՝ Գյուլագարակ համայնքից:Ներկա էին վարչական բնակավայրերի ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ: Ջերմ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը բարի ծառայություն մաղթեց տղաներին՝ հայտնելով իր մշտական աջակցությունը և մաղթելով բարի վերադարձ:Հանդիպման ավարտին նորակոչիկները համայնքապետարանի կողմից ստացան խորհրդանշական նվերներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |