ԵՐԲ
|
|
Փետրվար 13 ժամը՝ 16:00 18:00
|
ՎԱՅՐ
|
|
Գյուլագարակ համայնքի սիրելի բնակիչներ, Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ փետրվարի 13-ին ժամը 16։00-ին Գարգառի Սբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենալու նորապսակների օրհնության կարգ, որի ավարտին եկեղեցու բակում կվառվի տոնական խարույկ։ Միջոցառումը հագեցած կլինի ազգային երգ ու պարով։ Միջոցառմանը ներկա կլինեն 2019 թվականի ընթացում պսակադրված զույգերը։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
"Տեառնընդառաջ" նշանակում է "Տիրոջն ընդառաջ գալ": Ժողովրդի մեջ օգտագործելի է "Տրնդեզ" անվանումը: Այն հայ եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է: Խարույկի վրայով թռչում են նորապսակները, ապա՝ նրանց հարազատները, հարևանները և այլոք: Համարվում է, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:
|