Այսօր: Կիրակի, 27 Ապրիլի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սերինե Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025թվականի փետրվարի 10-ին ժամը 12:00-ին, Գյուլագարակի համայնքապետարանի շենքում /գ․Գյուլագարակ/ կանցկացվի մրցույթ: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1) բարձրագույն կրթություն. 2)կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր). 3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը. 4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): 2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են` 1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն. 3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն. 6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով` 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով. 3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն. 4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ. 5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել. 6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք կեղծ են, լրիվ չեն կամ թերի են. 7) 65 տարին լրացած քաղաքացիները: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն` 1) դիմում. 2) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր), 3) մեկ լուսանկար` 3x4 չափսի. 4 )քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 5) ինքնակենսագրություն. 6)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները. 7)տեղեկանք` մշտական բնակության վայրից. 8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում): Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում են անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025թ․ հունվարի 24--ը մինչև ժամը 17:00-ն: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմ / գ․Գյուլագարակ 1 փողոց, 2 շենք/, հեռ. 094 747698/ ։ Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գ․Գյուլագարակ, 1/2

Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner