Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գյուլագարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Գյուլագարակ համայնքի«Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սերինե Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոց ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1/ բարձրագույն կրթություն 2/հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները 3/ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /ՀՀ Սահմանադրություն, Կրթության մասին ՀՀ օրենք, Աշխատանքային օրենսգիրք, Գնումների մասին ՀՀ օրենք, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/ 4/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն 5/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն 6/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, ենթակաների հետ վարման անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն 7/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 1) դիմում. 2) 1 լուսանկար 3X4 չափսի. 3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 4) ինքնակենսագրություն. 5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները/. 6)տեղեկանք մշտական բնակության վայրից 7) հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Ներկայացվող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները, ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025թ. հունվարի 24-ը մինչև ժամը 18:00-ն: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմ / գ․Գյուլագարակ 1 փողոց, 2 շենք/, հեռ. 094 747698/ ։ Մրցույթը կկայանա 2025 թվականի փետրվարի 10-ին ժամը 11։00-ին, Գյուլագարակի համայնքապետարանում /հասցե՝ գ․Գյուլագարակ 1 փողոց, 2 շենք / Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գ․Գյուլագարակ, 1/2

Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner