12.08.22
ՈՒՂԵՐՁ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Այսօր նշվում է ամենագեղեցիկ տոներից մեկը՝ երիտասարդության միջազգային օրը:Սիրելի՛ երիտասարդներ, դու՛ք եք կյանքի շարժիչ ուժն ու մեր ապագայի հույսը:Ձեր ավյունի ու եռանդի շնորհիվ մենք կկառուցենք ծաղկուն համայնք և հզոր երկիր :Ձեզ հետ միասին՝ մեր համայնքում կզարգացնենք գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կստեղծենք աշխատատեղեր:Սիրելի՛ երիտասարդներ, մեր պետության համար դժվարին այս ժամանակներում ՝ կարևոր է անվերջ արարել ու ապահովել բարեկեցիկ կենսապայմաններ:Սիրելինե՛րս, ստեղծագործե՛ք, ինքնակրթվե՛ք, ձգտեք ավելիին՝ դառնալով օրինակ գալիք սերնդի և հպարտություն՝ երկրի համար :Մաղթում եմ, որ լինեք երջանիկ ու վարակեք շրջապատը ձեր լավատեսությամբ :Շնորհավոր երիտասարդների համաշխարհային օր: Հարգանքներով՝ ...
Մանրամասն |
|
12.08.22
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Օգոստոսի 10-ին Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի շենքում տեղի ունեցավ հանդիպում ՝ համաձայն «ՀՀ լոռու մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան» -ի: Անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում թեմայով»:Ուսումնավարժությանը ներկա էին համայնքապետարանի ներկայացուցիչներ և Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ավագ հրահանգիչ փ/ծ լեյտենանտ Կ. Ավետիսյանը և ստեփանավանի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ ...
Մանրամասն |
|
26.07.22
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր Գյուլագարակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանի հրավերով համայնքապետարան էր այցելել Կուրթան համայնքի բնակիչ 13-ամյա Արսեն Դարբինյանը: Արսենը հունիսի 26-ից հուլիսի 2-ը մասնակցելով բռնցքամարտի` Հայաստանի կրտսեր տարիքային խմբի առաջնությանը՝ նվաճել է Հայաստանի չեմպիոնի պատվավոր տիտղոսը: Խաչիկ Վարդանյանը շնորհավորելով պատանի տիտղոսակրին՝ իր կողմից շնորհեց պատվոգիր և դրամական պարգև:Արսենը մասնակցելու է օգոստոսի 10-ից 22-ը Թուրքիայի Իգդիր քաղաքում կայանալիք բռնցքամարտի` Եվրոպայի առաջնությանը: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը ...
Մանրամասն |
|
25.07.22
ՆՈՐ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ
|
Իրականացվեց Գյուլագարակ համայնքի՝ տարեկան բյուջեով նախատեսված հերթական ծրագրերից մեկը՝ Գյուլագարակ բերվեց համայնքի միջոցներով գնված 40 աղբամանների առաջին խմբաքանակը: Առաջիկա ժամերի ընթացքում աղբամանները կտեղադրվեն համայնքի ողջ տարածքում:
|
|
22.07.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Գյուլագարակ բնակավայրում երեք օր շարունակվող ջրանջատումն առաջ էր բերել բնակիչների վրդովմունքը:Երեկ նրանցից շատերը Գյուլագարակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեցին,որ ջրանջատումը շարունակվելու դեպքում կփակեն մայրուղու՝ Գյուլագարակ-Ստեփանավան հատվածը, սակայն համայնքի ղեկավարի հորդորով՝ խոստացան սպասել ևս մի քանի ժամ: Վերջինս, որ օրեր շարունակ զբաղվում էր խնդրի կարգավորմամբ, կրկին կապ հաստատեց պատկան մարմինների հետ՝ փոխանցելով գյուղացիների պահանջը:Մոտ մեկ ժամ անց ջրամատակարարումը վերսկսվեց:
|
|
20.07.22
Համայնքի զարգացման հեռանկարը
Գյուլագարակ
|
Գյուլագարակը վաղը՝Գործում են կաթիլային վերամշակման արտադրամասեր, սպանդանոցներ, բրդի և կաշվի վերամշակման արտադրամաս, մրգի վերամշակման ( պահածո, չիր, հյութ, ոգելից խմիչքներ), անտառային հատապտուղներ և դեղաբույսերի հավաքման և վերամշակման կետեր։ Հիմնվել են ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ, ձկնաբուծարան, գետնախնձորի ցանքատարածքներ՝ ինսուլինի ստացման համար, աշխատում է սերմնաբուծական կենտրոն, մեքենատրակտորային պարկ։ Չկան չմշակվող վարելահողեր։Ստեղծվել են արևային էլեկտրակայանների և մեքենաների արտադրամասեր, արևային էներգիայի ստացման կայաններ, որոնք ապահովում են համայնքի էներգիայի ամբողջ պահանջարկը։Առկա են օրգանական պարարտանյութերի արտադրություն, խտացված կերերի ...
Մանրամասն |
|
16.02.22
🤝#ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` #ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր և թռչնակեր է տրամադրել #Գյուլագարակ, #Վարդաբլուր և #Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների
|
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների տրամադրվել է անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։Գյուլագարակ խոշորացված համայնքում աջակցության բաշխմանը ...
Մանրամասն |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |