Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.05.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին։ Հայ ժողովուրդը մշտապես առանձնացել է իր աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։ Չնայած առկա բոլոր դժվարությունների, ժամանակի մարտահրավերների՝ անում ենք հնարավոր ամեն բան մեր համայնքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ հաջողություններ և բարեկեցություն։
27.04.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվա կապակցությամբ:Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ հայ քաղաքացին ունի արժանապատվություն, տոկունություն, արարելու շնորհ, ջանասիրություն, պատվախնդրություն, դժվարության առջև չխոնարհվելու մեծ կամք։Այսօր էլ հստակ գիտեկցելով այս օրվա խորհուրդը՝ համերաշխությունն ու միասնականությունը, պետք է առաջ շարժվենք՝ արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով, որտեղ յուրաքանչյուրս՝ զինվոր, մանկավարժ, բժիշկ, շինարար, գիտնական, հողագործ, վաճառական, արվեստագետ թե քաղաքական գործիչ, մեր ուրույն դերակատարությունը պետք է ունենանք։Եվ մեր բոլոր նախաձեռնություններում և կյանքի կոչված գաղափարների իրականացման ճանապարհին կհաջողենք ... Մանրամասն
24.04.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ____________________________

Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի և աննկարագրելի ոճրի զոհ: Գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:

24.04.24 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵՑԻՆ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ապրիլի 24֊ին Գյուլագարակի համայնքապետարանի բակում և Վարդաբլուր բնակավայրում՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ , համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Վարդաբլուրի աշակերտական և ուսուցչական կազմը , բնակիչները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին։

16.04.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 105 տարի ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված։ Քաղաքացին ոստիկանության հետ շփվելիս պետք է վստահության բարձր զգացումով լի լինի և սրան այլընտրանք չկա։ Ձեր ամենօրյա սրտացավ, նվիրված աշխատանքն է, որը պետք ... Մանրամասն
11.04.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի / 21.06.2024թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2024թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2014թ.-ի ապրիլի 18-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ բնակավայրում պետք է կազմակերպվի և իրականացվի՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրում հյուրանոցային համալիրի և մենատնային քոթեջների վերազինման աշխատանքներ (ջրագծի կառուցում) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/ :

07.04.24 Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ կանա'յք , մայրե'ր, քույրե'ր և դուստրե'ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է: Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ, որ ձեր ընտանեկան օջախներում միշտ իշխեն սերն ու ջերմությունը:

02.04.24 Մինչև 60 մլն դրամ պետական աջակցություն

Պետական աջակցության ծրագրերով սահմանամերձ բնակավայրերում մեկ ընտանիքին 5-6 տարվա ընթացքում կարող է տրամադրվել մինչև 60 մլն դրամ անհատույց աջակցություն։ Կառուցի՛ր տունդ։ Պետությունը սատար կկանգնի։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner