01.05.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
|
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին։ Հայ ժողովուրդը մշտապես առանձնացել է իր աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։ Չնայած առկա բոլոր դժվարությունների, ժամանակի մարտահրավերների՝ անում ենք հնարավոր ամեն բան մեր համայնքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ հաջողություններ և բարեկեցություն։
|
|
27.04.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվա կապակցությամբ:Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ հայ քաղաքացին ունի արժանապատվություն, տոկունություն, արարելու շնորհ, ջանասիրություն, պատվախնդրություն, դժվարության առջև չխոնարհվելու մեծ կամք։Այսօր էլ հստակ գիտեկցելով այս օրվա խորհուրդը՝ համերաշխությունն ու միասնականությունը, պետք է առաջ շարժվենք՝ արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով, որտեղ յուրաքանչյուրս՝ զինվոր, մանկավարժ, բժիշկ, շինարար, գիտնական, հողագործ, վաճառական, արվեստագետ թե քաղաքական գործիչ, մեր ուրույն դերակատարությունը պետք է ունենանք։Եվ մեր բոլոր նախաձեռնություններում և կյանքի կոչված գաղափարների իրականացման ճանապարհին կհաջողենք ...
Մանրամասն |
|
24.04.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
____________________________
|
Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի և աննկարագրելի ոճրի զոհ: Գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:
|
|
24.04.24
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵՑԻՆ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Ապրիլի 24֊ին Գյուլագարակի համայնքապետարանի բակում և Վարդաբլուր բնակավայրում՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ , համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Վարդաբլուրի աշակերտական և ուսուցչական կազմը , բնակիչները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին։
|
|
16.04.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՀՀ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 105 տարի ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված։ Քաղաքացին ոստիկանության հետ շփվելիս պետք է վստահության բարձր զգացումով լի լինի և սրան այլընտրանք չկա։ Ձեր ամենօրյա սրտացավ, նվիրված աշխատանքն է, որը պետք ...
Մանրամասն |
|
11.04.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի / 21.06.2024թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2024թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2014թ.-ի ապրիլի 18-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ բնակավայրում պետք է կազմակերպվի և իրականացվի՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրում հյուրանոցային համալիրի և մենատնային քոթեջների վերազինման աշխատանքներ (ջրագծի կառուցում) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/ :
|
|
07.04.24
Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի՛ կանա'յք , մայրե'ր, քույրե'ր և դուստրե'ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է: Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ, որ ձեր ընտանեկան օջախներում միշտ իշխեն սերն ու ջերմությունը:
|
|
02.04.24
Մինչև 60 մլն դրամ պետական աջակցություն
|
Պետական աջակցության ծրագրերով սահմանամերձ բնակավայրերում մեկ ընտանիքին 5-6 տարվա ընթացքում կարող է տրամադրվել մինչև 60 մլն դրամ անհատույց աջակցություն։ Կառուցի՛ր տունդ։ Պետությունը սատար կկանգնի։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |