Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ
2018,Հունիս 13 - 2050,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Թամարա Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/07/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
26/07/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԷՄՐՑՈՒՅԹ՝ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄՀԱՄԱՅՆՔԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՀԵՏԵՎՅԱԼԹԱՓՈՒՐՊԱՇՏՈՆԸ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՀԱՄԱՐ

 

Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-5)։

Առաջատար մասնագետը.

կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և որակով.

իրականացնում է իրավաբանի  գործառույթները.

համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ  պահպանում է համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի շահերը դատական և պետական մարմիններում.

մասնակցում է իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին, աշխատակազմի մասնագետների և ավագանու անդամների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է օրենսդրությանը համապատասխանելու մասին եզրակացություն.

կազմում է համայքի և աշխատակազմի կողմից կնքվող պայմանագրերի նախագծերը.

իրականացնում է համայնքի ղեկավարին օրենսդրությամբ վերապահված վարչական վարույթների վարումը.

իրականացնում է համայնքի իրավական ակտերի գրանցամատյանների վարումը.

մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին, մշակում է հանձնաժողովի կողմից տրվող եզրակացությունների և սույն բնագավառին առնչվող համայնքի ղեկավարի որոշումների նախագծերը.

իրականացնում  է   իրավաբանական   խորհրդատվություն.

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝  համաձայն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Նորմատիվ իրավական ակտերի մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. հունիսի 2-ի Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 631-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Գյուլագարակի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմ (գ.Գյուլագարակ, հեռ.՝ 0256-6-21-67) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։
Մրցույթը կկայանա 2021թ. օգոստոսի 9-ին ժամը 11.00-ին` Գյուլագարակի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021թ. հուլիսի 26–ը:

Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner