Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 689 -րդ հոդվածով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է․
1. Բնական գազի անխափան մատակարարման, գազահամակարգերի սպասարկման և անվտանգ շահագործման նպատակով, տալ համաձայնություն ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ,Պուշկինո,Ամրակից բնակավայրերի սուբվենցիոն ծրագրով 2021 թվականին կառուցված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներքոհիշյալ վկայականներում նշված գույքը (գազահամակարգը) անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու համար՝
հ/հ
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տրման ամսաթիվը
|
1
|
19082022-06-0058
|
19.08.2022թ.
|
2
|
19082022-06-0047
|
19.08.2022թ.
|
3
|
22082022-06-0011
|
22.08.2022թ.
|
2. Թույլատրել Գյուլագարակ համայնքի ղեկավար ԽաչիկՎարդանյանին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ կնքել անշարժ գույքի վերոհիշյալ վկայականներում նշված գույքերի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ իրականացնելով նաև դրանց առընչվող անհրաժեշտփաստաթղթերի ստորագրման, դրանցից բխող գործառույթների(այդթվում՝նոտարականվավերացման) կազմակերպմանևպատշաճիրականացնմանգործընթացը:
3. Սույն որոշմամբ նշված գույքերը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը կնքել) 5 (հինգ) տարի ժամկետով, սահմանելով, որ եթե կողմերից որևէ մեկը պայմանագրերի գործողության ժամկետից 1 (մեկ) ամիս առաջ չի հայտնում դրանք լուծելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին, ապա պայմանագիրը, նույն պայմաններով, շարունակաբար երկարաձգված են համարվում հինգական տարի ժամկետով:
4․ՈւԺը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու 2022թ. սեպտեմբերի05-իՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Ամրակից գյուղերի ցածր ճնշման գազատարի նոր կառուցված ցանցը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին 47-Ա որոշումը ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: