Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 20-Ա


Զեկ. ՍՄԲԱՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 47-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺՒ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ  մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի  689 -րդ հոդվածով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է

1.     Բնական գազի անխափան մատակարարման, գազահամակարգերի սպասարկման և անվտանգ շահագործման նպատակով, տալ համաձայնություն ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ,Պուշկինո,Ամրակից բնակավայրերի սուբվենցիոն ծրագրով 2021 թվականին կառուցված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներքոհիշյալ վկայականներում նշված գույքը (գազահամակարգը) անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու համար՝

հ/հ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տրման ամսաթիվը

1

19082022-06-0058

19.08.2022թ.

2

19082022-06-0047

19.08.2022թ.

3

22082022-06-0011

22.08.2022թ.

2.    Թույլատրել Գյուլագարակ համայնքի ղեկավար ԽաչիկՎարդանյանին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ կնքել անշարժ գույքի վերոհիշյալ վկայականներում նշված գույքերի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ իրականացնելով նաև դրանց առընչվող անհրաժեշտփաստաթղթերի ստորագրման, դրանցից բխող գործառույթների(այդթվում՝նոտարականվավերացման) կազմակերպմանևպատշաճիրականացնմանգործընթացը:

3.    Սույն որոշմամբ նշված գույքերը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը կնքել) 5 (հինգ) տարի ժամկետով, սահմանելով, որ եթե կողմերից որևէ մեկը պայմանագրերի գործողության ժամկետից                    1 (մեկ) ամիս առաջ չի հայտնում դրանք լուծելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին, ապա պայմանագիրը, նույն պայմաններով, շարունակաբար երկարաձգված են համարվում հինգական տարի ժամկետով:

 

 

4ՈւԺը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու 2022թ. սեպտեմբերի05ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Ամրակից գյուղերի ցածր ճնշման  գազատարի նոր կառուցված ցանցը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին 47-Ա որոշումը ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.43 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner