Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սերինե Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։



«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնի համար մցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող (հիմք ընդունելով ՀՀ Կրթության և Գիտության նախարարի 26 ապրիլի 2011թ.-ի N 416-Ն հրամանի  IVմասը), հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1. Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ,

2. կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա՝

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը»,

բ. դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի` կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները,

գ. ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

Պաշտոնայինպարտականությունները`

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) կատարում է ամենօրյա աշխատանք նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.

3) սաների անհատական առանձնահատկությունների ուսումնասիրման և հոգեբանի հանձնարարականի վրա պլանավորում և անցկացնում է նրանց հետ շտկողական, զարգացման աշխատանք.

4) բժշկական աշխատողների հետ համատեղ ապահովում է սաների առողջության պահպանումը և ամրապնդումը, անցկացնում նրանց հոգեբանաֆիզիկական զարգացումը խթանող միջոցներ, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.

5) կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.

6) սաների տարիքից ելնելով` կազմակերպում է ինքնասպասարկման աշխատանք, ապահովում է աշխատանքի պաշտպանության պահանջների պահպանումը.

7) նպաստում է երեխաների մոտ որոշակի գործունեության հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

8) աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

9) ուսումնասիրում է երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.

10) համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

11) երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հոգածություն և մանրազնին հսկողություն՝ իրեն վստահված երեխաների նկատմամբ, հաստատությունում և զբոսանքային վայրերում երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան.

12) կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.

13) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված երեխաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը.

14) համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.

15) մանրազնին նախապատրաստվում է պարապմունքներին.

16) ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները.

17) մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար.

18) խնամքով և հոգածությամբ է վերաբերվում խմբի յուրաքանչյուր երեխային, երեխաների հետ շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական տակտ.

19) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

20) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.

21) երաժշտության դաստիարակի, այլ դաստիարակների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.

22) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է երեխաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.

23) վարում է երեխաների հաճախումների մատյանը.

24) առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հիվանդությունից հետո հաստատություն հաճախող երեխաներին.

25) օգնում է մանկապարտեզ նոր ընդունվող երեխաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.

26) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին: Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.

27) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.

28) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.

29) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.

30) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.

31) ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.

32) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:

 

 Մրցույթինմասնակցելուհամարանձըտնօրենինէներկայացնում`

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

 

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Ներկայացվող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները, ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-16:30-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. ապրիլի  12-ը մինչև ժամը 16:30-ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ / գ․ Ամրակից 1 փողոց, 11 շենք/, հեռ. 077 788 - 404/ ։

Մրցույթը կկայանա ապրիլի 18-ին ժամը 11։00-ին, «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում /հասցե՝ գ․ Ամրակից 1 փողոց, 11 շենք /

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ խոշորացված համայնք, գ․ Ամրակից, 1փողոց, 11 շենք:

 

 

 

 

Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner