ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ մանկապարտեզը գոյատևում է բացառապես համայնքային բյուջեի հաշվին։ Այլ կերպ ասած մանկապարտեզի սննդի ջեռուցման, էլեկտրաէներգիայի աշխատակիցների և մնացած բոլոր գումարները տալիս է համայնքապետարանը։ Համայնքապետարանը այդ գումարները տալիս է ձեր վճարած հողի հարկերից։ Այդ պատճառով կարևոր է, որ հատկապես մանկապարտեզ հաճախող երեխաների ընտանիքները հողի հարկի պարտքեր չունենան։ Իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից վճարվող մանկապարտեզի ամսական վճարին, ապա դա ծախսվող ընդհանուր գումարի ընդամենը 9%-ն է։
Ուստի մանկապարտեզի բնականոն գործունեությունը ապահովելու համար խնդրում ենք վճարել հողի հարկերը։