Այսօր: Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սերինե Նալբանդյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/05/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։



«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնի համար մցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարի 27 մարտի 2024 թ. N 20-Ն հրամանը), հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1. միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ

2. կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է՝

3.1 տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

3.2  իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

 ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:

Պաշտոնային պարտականությունները`

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները.

3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.

6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը,

7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ.

8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.

10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.

11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.

12) վարում է սաների հաճախումների մատյանը.

13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ.

14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին.

15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.

16) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.

17) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.

18) համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.

19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:

 

 Մրցույթինմասնակցելուհամարանձըտնօրենինէներկայացնում`

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

 

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Ներկայացվող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները, ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-16:30-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. հունիսի  4-ը մինչև ժամը 16:30-ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ / գ․ Ամրակից 1 փողոց, 11 շենք/, հեռ. 077 788 - 404/ ։

Մրցույթը կկայանա հունիսի 10-ին ժամը 12։00-ին, «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում /հասցե՝ գ․ Ամրակից 1 փողոց, 11 շենք /

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ խոշորացված համայնք, գ․ Ամրակից, 1փողոց, 11 շենք:

 

 

 

 

Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner