09.03.23
ՄԱՐՏԻ 8-Ը՝ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԻ ՀԵՏ
|
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Գյուլագարակ համայնքի ղեկավարի շնորհավորանքը փոխանցելու համար՝ համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին զոհված զինծառայողների մայրերին՝ հանձնելով ծաղիկներ և խորհրդանշական նվերներ: Հերոս տղաների ընտանիքները համայնքի ղեկվարի մշտական ուշադրության կենտրոնում են եղել, և համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ աջակցությունը շարունակական է լինելու:
|
|
08.03.23
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՝ ՄԱՐՏԻ 8֊Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ կանանց տոնի՝ մարտի 8֊ի կապակցությամբ։Ձեր բարության ու հմայքի շնորհիվ ավելի գեղեցիկ է դառնում աշխարհը։ Հարգելի կանայք, մայրեր, Ձեր ոգու ամրությունը, վեհությունը օրինակ է եղել սերունդների համար դարեր շարունակ և այսօր։ Ձեր շնորհիվ է արժանի, հայրենասեր, ազգային արժեքներն ու ավանդույթները կրող սերունդ դաստիարակվում։Այսօր մեծ է կնոջ դերը հասարակական֊քաղաքական կյանքում ։ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, գարնանաշունչ այս տոնը հրաշալի առիթ է՝ ևս մեկ անգամ մեր սերը, երախտագիտությունը հայտնելու և կարևորելու Ձեր ներկայությունը մեր կյանքում։ Եղեք գնահատված ու մեծարված տարվա բոլոր օրերին և ամենուր։ Մաղթում եմ, որ ...
Մանրամասն |
|
21.02.23
ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐ
|
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով փետրվարի 21-ը հռչակվել է մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ 2005 թվականից Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում։ Այս օրը լավ առիթ է՝ վերաարժևորելու մայրենի լեզուն և լեզվի շնորհիվ մեզ փոխանցված մշակութային հարուստ ժառանգությունը:
|
|
20.02.23
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Գյուլագարակ համայնքի ղեկավարն ընդունեց Հոբարձի բնակավայրից մի խումբ երիտասարդների, ովքեր համախմբվել են «Ինովարիում» ծրագրի շուրջ:Երիտասարդները համայնքի ղեկավարին ներկայացրին ծրագրի էությունը և իրենց գործունեության նպատակը: «Ինովարիում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից և հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր և մասնակցություն ունենալ համայնքային խնդիրների լուծմանը: Երիտասարդների հետ հանդիպման ավարտին՝ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը հավանություն տալով երիտասարդների ակտիվ գործունեությանը՝ հայտնեց իր աջակցությունը և խոստացավ շարունակական համագործակցություն:
|
|
20.02.23
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի հրավերով համայնքապետարան էին այցելել Ստեփանավանի տարածաշրջանի բազկամարտի բաց առաջնությանը Գյուլագարակ համայնքը ներկայացրած և հաղթական հորիզոնականներ նվաճած երիտասարդները: Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր և մեդալներ հանձնեց Վալիկո Թորոսյանին՝ 1-ին և 2-րդ, Մարտուն Սարիբեկյանին՝ 3-րդ տեղ նվաճելու համար:
|
|
14.02.23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը փետրվարի 13-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, վարչական ղեկավարները: Բնակավայրերի վարչական ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը,քննարկվեցին հարկերի հավաքագրման աշխատանքները:Քննարկվեցին նաև համայնքային կարևորության այլ խնդիրներ: Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
|
|
14.02.23
ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Գյուլագարակ համայնքի ղեկավարի կարգադրությամբ շարունակաբար մաքրվում են վարչական բնակավայրերի փողոցները:Այս անգամ ձնամաքրման աշխատանքներ կատարվեցին Գարգառում:
|
|
14.02.23
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
|
2002 թվականից սկսած՝ փետրվարի 10-ը Ռուսաստանի դաշնությունում նշվում է որպես Դիվանագիտական աշխատողի օր:Այս և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական օրվա կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող՝ Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը,Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու գլխավոր հյուպատոսության խորհրդատու-դեսպան Յուրի Կովալկոն, Գյումրու «Ռուսական տան» ղեկավար Անտոն Բերյանևը, հյուրեր:Խոսքով հանդես եկան Յուրի Կովալկոն, ներկաներին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |