«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները, ինչպես նաև համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.
1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից
ա/ նորածիններ ունեցող ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն համաձայն թիվ 01 հավելվածի,
բ/ հարազատին կորցրած ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի,
գ/ համայնքի արցախյան, աֆղանական պատերազմների մասնակիցների, զոհվածների այրիների, ժամկետային զինծառայության ժամանակ վիրավորվածների ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03հավելվածի.
դ/Գյուլագարակ համայնքի բնակավայրերի դպրոցների շրջանավարտներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 04 հավելվածի
ե/համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 05հավելվածի.
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: