|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հոկտեմբերի 2020 թվականի N 67 |
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27 -Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Գյուլագարակ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդրիները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 17-Ա որոշման հավելվածի 13-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «13.1 Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված բնակչի ընտանիքին իր որոշմամբ միանվագ հատկացնում է մեկ հարյուր հազար դրամի չափով սոցիալական օգնություն և այդ մասին հաղորդում է ներկայացնում ավագանուն առաջիկա նիստում»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -6 ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|