|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2020 թվականի N 18 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից ա/ նորածիններ ունեցող ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն համաձայն թիվ 01 հավելվածի, բ/ հարազատին կորցրած ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն համաձայն թիվ 02 հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -8 ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(438.33 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|