|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2020 թվականի N 57 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, հաշվի առնելով, որ Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-027-0203-0001 կադաստրային ծածկագրի 138.49398 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտի նկատմամբ, գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 06.10.2005 թ. N 1940-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է` 1. Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման նպատակով Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-027-0203-0001 կադաստրային ծածկագրի 138.49398 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին: 2. Հողամասերի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -8 ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|