Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 49
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2025 թվականի N 49

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0026-0007 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.14798 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարտուն Յախշիբեկի Մատինյանի կողմից ներկայացված դիմումը, 21․01․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 07 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 20242VRVA4 հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի  06-029-0026-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.14798 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0026-0007 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,14798 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,14798 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել Մարտուն Յախշիբեկի Մատինյանին, Ալվարդ Ռազմիկի Շահինյանին, Քրիստինե Մարտունի Մատինյանին և Թեհմինե Մարտունի Մատինյանին:

3․Վերը նշված հողամասում առկա են 1919թ․-ին կառուցված 5․50 քմ մակերեսով բնակելի տան նկուղ, 29․90 քմ մակերեսով բնակելի տուն․ 11․00 քմ մակերեսով բաց պատշգամբ, 12․80 քմ մակերեսով բնակելի տան տանիքային հարկ, 5․50 քմ մակերեսով բաց պատշգամբ, 3․80 քմ մակերեսով հարթակ և 28․40 քմ մակերեսով հարթակ։

4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner