Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց.
Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2021թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային «Գյուլագարակ համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Հոբարձի, Ամրակից բնակավայրերի համայնքային ճանապարհների ասֆալտապատում», «Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Ամրակաից, Պուշկինո բնակավայրերի չգազաֆիկացված թաղամասերի գազաֆիկացում» և «Գյուլագարակ համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Հոբարձի, Ամրակից, Պուշկինո բնակավայրերի փողոցային լուսավորություն» հայտերին: