Հիմք ընդունելով Վարդան Սլավիկի Նալբանդյանի դիմումը, գրանցամատյան թիվ 3528 համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 17102023-06-0030 վկայականը կազմված 2023 թվականի հոկտեմբերի 17-ին,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 09-ի թիվ 839-Նորոշումը , ՀՀՀողայինօրենսգրքի 48-րդհոդվածի 3-րդկետով, 60-րդհոդվածիև 66-րդհոդվածի 3-րդև 4-րդկետերով«Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է`
1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող` Վարդան Նալբանդյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 09,06,2005թ թիվ 839-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական խոտհարք 06-057-0100-0055 ծածկագրով, որը Գյուլագարակ համայնքի ավագանու 26․04․2024թ․-իԼոռի-7 միկրոռեգիոնալհամակցվածտարածականպլանավորմանփաստաթղթերըհաստատելումասին 38-Աորոշմամբ փոխադրվել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 06-057-0100-0055 ծածկագրի 0,15 հա հողամասը 327000 /երեք հարյուր քսանյոթ հազար / ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Վարդան Նալբանդյանին:
2.Վարդան Նալբանդյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։