|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մարտի 2021 թվականի N 19 |
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՐԳԱՌ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 24.02.2021 թ.-ի թիվ 25 եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Հրայր Կորյունի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող 06-027-0188-0037 կադաստրային ծածակագրի 0.9602 հա, 06-027-0188-0038 կադաստրային ծածակագրի 1.135 հա, 06-027-0188-0040 կադաստրային ծածակագրի 0.5619 հա, 06-027-0188-0035 կադաստրային ծածկագրի 1.03323հա և 06-027-0188-0036 կադաստրային ծածկագրի 0.6719 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը՝ հյուրանոցային համալիր և բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման հողերի գործառնական նշանակության: |
Կողմ -8 ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ ՄԱՐԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|