Հիմք ընդունելով Գառնիկ Հովիկի Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը, ժառանգության վկայագիր գործ թիվ 89/2024 գրանցված սեղանամատյան թիվ 1469-թվ, 19․02․2024թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թիվ 136 հողային բարեփոխումների և սեփականաշմորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 03 որոշումից քաղվածքը «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածովի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0027-0004 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.03085 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0027-0004 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,03085 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,03085 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Գառնիկ Հովիկի Թորոսյանին:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։