Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Չիլինգարյանի դիմումը ՝
Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի Կենտրոնական փողոց 50 հասցեի մանկապարտեզի շենքը և հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 0,17665 հա ընդհանուր մակերոսով անհատույց օգտագործման իրավունքով, հինգ տարի ժամկետով տրամադրել ՀՀ Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: