Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, հաշվի առնելով, որ Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-062-0112-0007 կադաստրային ծածկագրի 0,73822 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նկատմամբ, գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 582-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է`
1. Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման նպատակով Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-062-0112-0007 կադաստրային ծածկագրի 0,73822 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
2. Հողամասերի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: