|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2019 թվականի N 096 |
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ա/«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ01 հավելվածի: բ/«ՀՀ Լոռու մարզի Կուրթանի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ02 հավելվածի: գ/«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 03 հավելվածի: դ/«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 04 հավելվածի: ե/«ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 05 հավելվածի: զ/«ՀՀ Լոռու մարզի Ամրակիցի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ06 հավելվածի: 2. ՈււԺը կորցրած ճանաչել Գյուլագարակ համայնքի ավագանու 2019թ. հոկտեմբերի 30-ի ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 89-Ա, 2019թ. սեպտեմբերի 02-ի ««ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 64-Ա, 2018թ. հուլիսի 12-ի «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից և Հոբարձի գյուղերի մանկապարտեզների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին»թիվ 52-Ա որոշումները: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի 01-ից:
|
Կողմ -4 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -3 ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|