Գյուլագարակ համայնքի ղեկավարին է դիմել Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի բնակիչ Արմինե Գալստյանը: Վերջինիս որդու՝ Ռուբիկ Գալստյանի մոտ՝ ծնված 02.01.1996թ..-ին, հայտնաբերվել է սուր լեյկոզ: Որդու առողջական խնդրի պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Դրամական աջակցությունը անհրաժեշտ է բուժման ծախսերը հոգալու համար:
Հիմք ընդունելով Արմինե Գալստյանի կողմից ներկայացված 16.07.2025թ. թիվ 378 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է
1. Գյուլագարակ համայնքի բնակիչ՝ Արմինե Գալստյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: