|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2021 թվականի N 26 |
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՐԳԱՌ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 08.04.2021 թ.-ի թիվ 78 եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ Վառինկա Հովհանիսյանի և Գագիկ Շահվերդյանի համատեղ սեփականությունը հանդիսացող 06-027-0143-0002 կադաստրային ծածկագրից տարանջատված 0.1694 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության: |
Կողմ -7 ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ ՄԱՐԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|