Այսօր: Կիրակի, 2 Հունիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 266
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2024 թվականի N 266

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Խալաթ Եսաբեկի Գալստյանի ծնված՝ 15.09.1950թ. անձնագիր՝ 001305317 տրված՝ 12.03.2014թ. 053-ի կողմից և Ասյա Ղուկասի Գալստյանի անձնագիր՝ AL0541842 տրված՝ 12․12․2023թ․ 053-ի կողմից համատեղ ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գտնվող թիվ 06-104-0015-0006 կադաստրային ծածկագրում նրանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, 03․03․2024 թ․-ի թիվ 2024NKSCB5 հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի թիվ 06-104-0015-0006 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Խալաթ Եսաբեկի Գալստյանի և Ասյա Ղուկասի Գալստյանի սեփականության իրավունքով պատկանող 0.17912 հա հողամասում 2003թ․-ին ինքնակամ կառուցված՝ 42․70 քմ մակերեսով խանութը:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 42․70 քմ մակերեսով խանութի համար 54000 / հիսունչորս հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր 42․70 քմ մակերեսով շինությունների համար վճարել 54000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5․ Հողամասի գործառնական նշանակությունը չի փոփոխվում, քանի որ տվյալ շինության մակերեսը չի գերազանցում հողամասում առկա բնակելի շինությունների ընդհանուր մակերեսներին;

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner