Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման նպատակով դիմումների քննարկման հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 14-Ա որոշմանը համապատասխան,հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները, ինչպես նաև համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննող հանձանժողովի եզրակացությունը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.
1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից
սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: