|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2021 թվականի N 65 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից ա/հարազատին կորցրած ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 01 հավելվածի, բ/նորածիններ ունեցող ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի, գ/ համայնքի առաջին դասարան հաճախող երեխաների ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03 հավելվածի, դ/սոցիալապես անապահով ընտանիքի հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 04 հավելվածի: 2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -7 ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ ՎՌԱՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|