Հիմք ընդունելով Ալեքս Զալինյանի դիմումը, 02.06.2005թ. սեղանամատյան թիվ 4232 համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0064582 վկայականը կազմված 2007 թվականի դեկտեմբերի 10-ին,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 09-ի թիվ 839-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է`
1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղում գտնվող` Ալեքս Զալինյանի վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 1940-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական վարելահող 06-027-0183-0147 ծածկագրով, որը մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 06-027-0183-0147 ծածկագրից 8,38 հա հողամասը 3100600 /երեք միլիոն հարյուր հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Ալեքս Զալինյանին:
2.Ալեքս Զալինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման ԱԳ Կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում: