Հիմք ընդունելով «Հողային օրենսգրքի» 71-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 6-րդ բաժինը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշեց.
Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող 06-027-0143-0055 կադաստրային ծածկագրի 0,5443 հա (գյուղատնտեսական նապատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության/կադաստրային արժեքը՝ 657242/վեց հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ) և 06-027-0174-0001 կադաստրային ծածկագրի 0,54018 հա (գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հետ/ կադաստրային արժեքը՝ 652170/վեց հարյուր հիսուն երկու հազար հարյուր յոթանասուն/ դրամ) հողամասերը և քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-013-0109-0022 կադաստրային ծածկագրի 0,9623 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական,գործառնական նշանակությունը խոտհարք /կադաստրային արժեքը՝ 1397740/մեկ միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար յոթ հարյուր քառասուն/ դրամ/ հողամասը փոխանակելուն: