Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 42


Զեկ. ԱՐԵՆ ՖՐԱՆԳՅԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դենդրո Գարդեն» ՓԲԸ-ի և Ալեքս Զալինյանի դիմումները, անշարժ գույքի վերավարձակալության իրավունքի գրանցման՝ թիվ 11012021-06-0042 և 11012021-06-0043 վկայականները կազմված 11.01.2020թ.-ին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 06.10.2005թ 1940-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ կետերով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16․02․2021 թ․-ի թիվ ՎՏ /21․1/3557-2021 դիրքորոշումով, ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-երորդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12.04.2001թ. 286 որոշմամբ` ավագանին որոշում է.

1.06-027-0193-0023 կադաստրային ծածկագրի 5,73 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել վերավարձակալ « ԴԵՆԴՐՈ ԳԱՐԴԵՆ» ՓԲԸ-ին 3882100/ երեք միլյոն ութ հարյուր ութսուներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամով, 06-027-0183-0147 կադաստրային ծածկագրի 8,38 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել վերավարձակալ « ԴԵՆԴՐՈ ԳԱՐԴԵՆ» ՓԲԸ-ին 5677450/ հինգ միլյոն վեց հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամով։
2․Դադարեցնել Ալեքս Զալինյանի հետ 06․12․2007 թ․-ին կնքված վարձակալության պայմանագիրը/սեղանամատյան 4232/ ։
3.«ԴԵՆԴՐՈ ԳԱՐԴԵՆ» ՓԲԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերը ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
4.Իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner