Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ԳՅՈՒՂԻ 06-104-0001-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 04.05.2022թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04052022-06-0042 վկայականը, Արթուր Այվազյանի կողմից ներկայացված դիմումը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի 13.04.2022թ.-ի թիվ 180 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կառավարության 05․01․2022թ․-ի N 14-ն և  05․01․2022թ․-ի N 13-ն որոշումը,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով. որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0001-0013 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 2,74 քմ մակերեսով սպասարկման ոլորտի օբյեկտի շենքը օտարել 15560 /տասհինգ հազար հինգ հարյուր վաթսուն / ՀՀ դրամով: Շինություան զբաղեցված 2,74 քմ հողամասի համար 600/վեց հարյուր / ՀՀ դրամ և սպասարկման համար նախատեսված ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 166,18 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 108590 /մեկ հարյուր ութ հազար հինգ հարյուր իննսուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արթուր Արայի Այվազյանին:
2. Սպասարկման ոլորտի օբյեկտի համար օտարման գումարը կազմում է՝ 15560/տասնհինգ հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ,որ պետք է վճարել համայնքապետարանի 900255105133 հաշվեհամարին, իսկ հողամասի օտարման համար գումարը կազմում է՝ 109160/մեկ հարյուր ինըհազար  հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, որը պետք է վճարել՝ համայնքապետարանի 900255105034 հաշվեհամարին:
3.Մեկամսյա ժամկետում Արթուր Արայի Այվազյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հյուրատան և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4.Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արեն Ֆրանգյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner