Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 133-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 133-Ն


Զեկ. ՍՄԲԱՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝

1. Գյուլագարակ  համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու համար սահմանել՝

1)  բնակելի տներից (կամ) ոչ բնակելի տարածքներից, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառա-վարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից մինչև 100 մետր հեռավորության վրա՝ ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակա-հատվածը,

2) բնակելի տներից (կամ) ոչ բնակելի տարածքներից, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառա-վարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից մինչև 100-1000 մետր հեռավորության վրա՝ ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամա-նակահատվածը,

3) բնակելի տներից (կամ) ոչ բնակելի տարածքներից, բնակելի տներից, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառա-վարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից 1000 մետր և ավելի հեռավորության վրա՝ ժամը 24.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը:

2. Սույն որոշման իմաստով առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրակա-նացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողություններ են ցանկա-ցած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հան-գստությունը, ներառյալ անձնական գործողությունները, մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառու-թյան օգտագործումը։

3   Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանը հաջորդող օրվանից

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner