Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ՝
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի 06-057-0018-0010 ծածկագրի մշակույթի տանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, Կուրթան բնակավայր 5-րդ փողոց, 20/3 մշակույթի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: