Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 նոյեմբերի 2022 թ.

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0011-0004 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վալերիկ Նիկոլայի Աղաջանյանի՝ ծնված 20.09.1960թ.-ին, անձնագիր AN0681319, տրված՝ 17.10.2013թ.-ին 053-ի կողմից  դիմումը, «ԻՆԷՔՍ»  ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ ժառանգության գործ թիվ 255/2022թ. գրանցված է վկայագիր թիվ 5529,  ՀՀ քաղացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով`որոշում եմ

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի  06-029-0011-0004 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,2182 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0011-0004 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,2182 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի: 

2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,2182 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Վալերիկ Նիկոլայի Աղաջանյանին  վերը նշված հողամասում կառուցված բնակելի տունը, սանհանգույցը, ավտոտնակը, անասնաշենքը, ծածկը և պարիսպը օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։

3. Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0011-0004 կադաստրային ծածկագրի հողամասի վրա , այլ անձաց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հակադիր սերվիտուտ չառաջացնող՝  կառուցված 38.89 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 9.81 քմ ավտոտնակի, 10.48 քմ սանհանգույցի, 10.9 քմ անասնաշենքի 4.97 քմ ծածկի և 11.59 քմ պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Վալերիկ Նիկոլայի Աղաջանյանի սեփականության իրավունքը։
4.ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի 06-029-0011-0004 ծածկագրի տնամերձ հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գյուղ Գյուլագարակ, 6-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 8 բնակելի տուն:
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner