Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 սեպտեմբերի 2022 թ.

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԻ 06-029-0045-0005 ԾԱԾԿԱԳՐԻ 0,21812 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մերուժան Մաղաքյանի դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-Ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, հիմք ընդունելով 23․05․2022թ․ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26․03․1991թ․ թիվ 02 որոշումից թիվ 73 քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ

1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0045-0005 կադաստրային ծածկագրի  0,116394 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և գողամասում գտնվող 101.39 քմ մակերեսով բնակելի տան հիմքի հողհատկացման հիմքերը` ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0045-0005 ծածկագրի տակ գտնվող բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,116394 հա, բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,116394 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Մերուժան Խաչիկի Մաղաքյանին,  Մարինե Վոլոդյայի Սարիբեկյանին, Սևակ Մերուժանի Մաղաքյանին և  Լիլիթ Մերուժանի Մաղաքյանին:
3․Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Գյուլագարակ համայնք, գյուղ Գյուլագարակ, 11-րդ փողոց, 1 կիսակառույց: 
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռուզաննա Ճշմարիտյան   Գայանե Գագինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner