Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԱՐԵՆ ՖՐԱՆԳՅԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մհեր Գևորգյանի դիմումը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0064404 վկայականը՝ կազմված 15.09.2005թ.-ին, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 09.06.2005թ․-ի թիվ 839-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16․02․2021 թ․-ի թիվ ՎՏ/21․1/3557-2021 դիրքորոշումը, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող` Մհեր Գևորգյանին վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը ՀՀ կառավարության 09.06.2005թ. N 839-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողամաս, որը մասնավորեցման ենթակա հողամաս է՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.

1․ Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 06-057-0073-0008 և 06-057-0073-0009 կադաստրային ծածկագրում գտնվող 0.38578 հա հողամասը և հողամասում առկա 001 և 002 շինությունները ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Մհեր Գևորգյանին:
2․ Հողամասի և հողամասում առկա 001 և 002 շինությունների գնման համար համայնքի բյուջե ենթակա է վճարման՝ 4290230/ չորս միլիոն երկու հարյուր իննսուն հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։
3. Մհեր Գևորգյան հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի և հողամասում առկա շինությունների ուղղակի վաճառքով վաճառելու առքուվաճառքի պայմանագիր:
4.Իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner