Հիմք ընդունելով Գևորգ Արծրունու Թարխանյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գտնվող 06-104-0018-0016 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024YMQJTS հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0018-0016 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Գևորգ Արծրունու Թարխանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.12964 հա հողամասում 2020թ․ կառուցված 29․90 քմ մակերեսներով ավտոտնակը և 46․90 քմ մակերեսով տնտեսական շինությունը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 29․90 քմ մակերեսներով ավտոտնակի համար 18900/տասնութ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, 46․90 քմ մակերեսով տնտեսական շինության համար 29600 /քսանինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 76․8 քմ մակերեսով շինությունների համար վճարել 48500 /քառասունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: