Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 27․11․2024 թվականի թիվ 840 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետի ա/ ենթակետում գրված <<ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0005-0011 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,10770 հա,>> բառերի և թվերի փոխարեն կարդալ՝<<ա/Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0005-0012 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,10770 հ>> բառերը և թվերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։