Այսօր: Ուրբաթ, 21 Փետրվարի 2025թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 փետրվարի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Գառնիկ Սուրենի Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում գտնվող 06-104-0032-0017 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2024RD7KK3 հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912 որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0032-0017 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Դիանա Անդրանիկի Մկրտչյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Գառնիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.25145 հա հողամասում 2014թ․ կառուցված 2․60 քմ մակերեսներով բնակելի տան կիսանկուղը, 3․80 քմ մակերեսով բնակելի տունը, 15․70 քմ մակերեսով բաց պատշգամբը, 2018թ․ կառուցված 30․50 քմ մակերեսով հավանոցը, 2019թ․ կառուցված 21․50 քմ մակերեսով անասնաշենքը, 11․70 քմ մակերեսով բաց պատշգամբը, 2020թ․ կառուցված 79․90 քմ մակերեսով բաց պատշգամբը և 34․00 քմ մակերեսով ծածկը։

3.Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 2․60 քմ մակերեսներով բնակելի տան կիսանկուղի համար 1650/մեկ հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, 3․80 քմ մակերեսով բնակելի տան համար 2400/երկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 15․70 քմ մակերեսով բաց պատշգամբ համար 10000/տաս հազար/ ՀՀ դրամ, 30․50 քմ մակերեսով հավանոցի համար 19300/տասնինը հազար երեք հարյուր / ՀՀ դրամ, 21․50 քմ մակերեսով անասնաշենքի համար 13600/տասներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 11․70 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 7400/յոթ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 79․90 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 50500/հիսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 34․00 քմ մակերեսով ծածկի համար 21500/քսանմեկ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, ընդհանուր 199․7 քմ մակերեսով շինությունների համար վճարել 126350/մեկ հարյուր քսաննվեց հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիդա Պապոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner