Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով` Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. Համայնքի բյուջեի 4637 հոդվածից Գյուլագարակ համայնքի ներքոնշյալ գյուղերի դպրոցներին տրամադրել 1550000 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, համաձայն ժամանակացույցի. Կուրթանի միջնակարգ դպրոցին 800000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ, Վարդաբլուրի միջնակարգ դպրոցին 450000/չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, Գարգառի միջնակարգ դպրոցին 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ: |