Հիմք ընդունելով Ժիրայր Գրիգորյանի դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագծերը, 17072023-06-0022 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 11.07.2002թ.թիվ 981-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ
1.Հաստատել, թիվ 17072023-06-0022 վկայականի գծային չափերը և հողամասի ընդհանուր մակերեսը ըստ «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ -ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2․Հաստատել հողամասի մակերեսը ըստ «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ -ի 0․16 հա ։
3.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: