Հիմք ընդունելով Սուսաննա Մարտինի Արոյանի դիմումը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագծերը, 17102023-06-0053 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 11.07.2002թ.թիվ 981-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարությանն կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021 թ.-ի թիվ 698-ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ
1.Հաստատել, թիվ 17102023-06-0053 վկայականի կադաստրային ծածկագիրը 06-093-0032-0008, գծային չափերը և հողամասի ընդհանուր մակերեսը և 1990թ․ կառուցված 69․40 քմ մակերեսով կիսակառույց նկուղի մակերեսը ըստ «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ -ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2․Հաստատել հողամասի ծածկագիրը և մակերեսը ըստ «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ -ի 0․23619 հա ։
3.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: