«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով բնակիչների դիմումները, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է. 1.Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից ա/ հարազատին կորցրած ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 01 հավելվածի, բ/ նորածիններ ունեցող ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի, գ/ համայնքի առաջին դասարան հաճախող երեխաների ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03 հավելվածի: 2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |