Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման նպատակով դիմումների քննարկման հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 14-Ա որոշումը՝ Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է 1․ Համայնքի բյուջեից՝
25-օրյա վարժական հավաքներին մեկնած զինապարտների ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելվածի ։
2․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |